Նոր փոխնախարարը կզբաղվի գնումների գործընթացով. Արշակյանը ներկայացրել է Բրուտյանին

Նշանակումից առաջ Կարեն Բրուտյանը կատարում էր ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պարտականությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նոր փոխնախարար Կարեն Բրուտյանը կարող է նպաստել ՊՆ–ում գնումների գործընթացի արագ և որակով կազմակերպմանը։ Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, գերատեսչության ղեկավար Արշակ Կարապետյանն այս մասին հայտարարել է ՊՆ վարչական համալիրում նախարարի նորանշանակ տեղակալին ներկայացնելիս։
Կարապետյանը մասնավորապես ասել է, որ մինչ այս Կարեն Բրուտյանը պատշաճ մակարդակով կատարել է ՀՀ ֆինանսների նախարարի փոխնախարարի պարտականությունները, և վստահություն է հայտնել, որ նոր պաշտոնում ևս նա առավելագույն ջանք ու նվիրում կներդնի՝ իր աշխատանքային հարուստ փորձով նպաստելու պաշտպանական գերատեսչությունում գնումների գործընթացի արագ և որակով կազմակերպմանը, ֆինանսական հոսքերի ճիշտ, արդյունավետ և նպատակաուղղված կառավարմանը:
Министр обороны Аршак Карапетян представил руководящему составу МО, ВС и Генштаба ВС новоназначенного заместителя министра Карена Брутяна (16 августа 2021). Еревaн
Արշակ Կարապետյանը ներկայացրել է պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Բրուտյանին
Պաշտպանության նախարարը Բրուտյանին մաղթել է հաջողություն և արգասաբեր գործունեություն։
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ ամեն ինչ արվելու է առկա խնդիրները միասնական ջանքերով լուծելու համար:
Министр обороны Армении представил руководящему составу МО, ВС и Генштаба ВС новоназначенного заместителя министра Карена Брутяна (16 августа 2021). Еревaн
Կարեն Բրուտյան
Հիշեցնենք` օգոստոսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրուտյանի վերաբերյալ երկու որոշում էր ստորագրել` մեկով ազատել էր ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, մյուսով՝ նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ:
Բրուտյանը տնտեսագիտության թեկնածու է: Նա 1998-2011թթ. աշխատել է ֆինանսների նախարարությունում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ 2014-2016 թթ. եղել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական, իսկ 2016-ին եղել է ՊԵԿ փոխնախագահ։
Մարզական վաշտում ծառայելու ընթացքում պարտադիր են մարզական հաջողությունները. նախարար