ՀՀ–ն գնահատում է Ուրուգվայի դիրքորոշումն Արցախի դեմ ագրեսիայի հարցում. Գրիգորյան

Հայ-ուրուգվայական հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Գրիգորյանը նշեց, որ Բուստիժոն մի շարք հանդիպումներ է ունենալու իր այցի շրջանակներում, որոնց ժամանակ կքննարկվեն տնտեսական փոխգործակցության հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Պատերազմի հետևանքները դեռևս ամբողջովին չեն հաղթահարվել` Հայաստանն ու Արցախը բախվում են անվտանգային խնդիրների։ Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը։
Հայաստանի և Ուրուգվայի արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպումը մեկնարկել է
«Հայաստանը գնահատում է Արցախի դեմ ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը։ Ի թիվս այլոց, Ուրուգվայի օրենսդիր մարմինը դատապարտել է Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի վարձկանների ներգրավվումը և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման, քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` պատերազմից հետո, սակայն, դեռևս չեն հայրենադարձվել հայ ռազմագերիներն ու քաղաքացիական պատանդները։ Այս պարագայում, ըստ Գրիգորյանի, Հայաստանը շարունակում է ապավինել իր բարեկամ երկրների և Ուրուգվայի համերաշխությանը։
Նա հավելեց նաև, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Գրիգորյանը նշեց, որ Բուստիժոն մի շարք հանդիպումներ է ունենալու իր այցի շրջանակներում, որոնց ժամանակ կքննարկվեն տնտեսական փոխգործակցության հարցեր։
«Մեր երկրում Հայոց ցեղասպանությանը վերաբերվում են որպես սեփական խնդրի». Ուրուգվայի նախագահ
Գրիգորյանը հայտնեց նաև, որ հաջորդ տարի Հայաստանն ու Ուրուգվայը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Ուրուգվայը որոշել է դեսպանություն բացել Հայաստանում. Ֆրանսիսկո Բուստիժո