ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն: ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել` հայտնելով, որ Հայաստանի և Ուրուգվայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները ժամանել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն:
«Մեկնարկեց հանդիպումը ընդլայնված կազմով»,–գրել է Հունանյանը։
Նշենք, որ ՀՀ արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ու Ուրուգվայի արտգործնախարարն առաջիկայում ասուլիսով հանդես կգան։
Հավելենք, որ Ֆրանսիսկո Բուստիժոյի պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: