ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Մեկնարկել է նախապատրաստությունը ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժություններին , որոնք կանցկացվեն առաջիկա ամիսներին տաջիկա–աֆղանական սահմանի մոտ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Արդեն իսկ մեկնարկել է անմիջական նախապատրաստումը ՀԱՊԿ հավաքական ուժերի վարժանքներին, որոնք առաջիկա ամիսներին կանցկացվեն տաջիկա–աֆղանական սահմանի մոտ», – ասվում է կազմակերպության մամուլի ծառայության կողմից հրապարակած Զասի մեկնաբանության մեջ։
Ընդգծվում է, որ ՀԱՊԿ–ում ուշադիր հետևում են տաջիկա–աֆղանական սահմանին իրավիճակի զարգացմանը։ Ստեղծված պայմաններում կազմակերպության հիմնական նպատակը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության ապահովումը։ Միևնույն ժամանակ Կազմակերպության գործունեության մեջ, ինչպես նախկինում, առաջնահերթություն է տրվում քաղաքական և դիվանագիտական միջոցներին։ Իրավիճակի սրացման և Տաջիկստանի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում դաշնակցին օգնություն ցուցաբերելու համար կձեռնարկվեն կանոնադրության փաստաթղթերով նախատեսված բոլոր անհրաժեշտ հավաքական միջոցները։
Զորավարժություններին նախապատրաստվելու մասին տեղեկությունը հայտնվեց թալիբների («Թալիբան» շարժումը ճանաչվել է ահաբեկչական և արգելված է Ռուսաստանում) ենթակայության տակ անցած Աֆղանստանում իրավիճակի կտրուկ սրվելու ֆոնին։