ԲԴԽ-ն մերժեց Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը

Судья Давид Григорян на заседании по делу 1 марта (17 мая 2019). Еревaн
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի միջնորդությունը: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեցին ԲԴԽ լրատվական ծառայությունից։
Председатель Высшего судебного совета Рубен Вардазарян отвечает на вопрос депутата во время очередного заседания Парламента (3 марта 2021). Еревaн
Դատարանի որոշման հասցեատերը ԲԴԽ–ն չէ. Վարդազարյանի լիազորությունները դեռ կասեցված են
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի մեղադրանքով գործով վարույթը կարճելու մասին որոշման վերաբերյալ կարծիք արտահայտելու համար։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանի որոշմամբ՝ 2019թ. մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվեց ու նա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց։