Արման Թաթոյանի միջնորդությամբ զինվորը վիրահատվել է

Դիմումատուի պնդմամբ՝ իր որդու առողջական խնդիրներին ծառայության վայրում հնարավոր չէ տրամադրել պատշաճ բժշկական օգնություն, քանի որ առկա չեն բժիշկ-մասնագետներ և համապատասխան գործիքակազմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի -Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությամբ ծառայության մեջ գտնվող զինվորը վիրահատվել է։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը։
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` որդու առողջական բոլոր խնդիրների համար բժշկական հետազոտություններ ու բուժում տրամադրելուն աջակցելու խնդրանքով:
Ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Արավուս գյուղի ուղղությամբ. ՄԻՊ
Զինվորի մայրը դիմումով նշել է, որ իր որդին 2020 թվականի ամառային զորակոչին բժշկական հետազոտությունների ու փորձաքննության հիման վրա սահմանափակումով պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար և զորակոչվել ՀՀ զինված ուժեր:
«Դիմումատուն նշել է, որ որդին ունի առողջական մի շարք խնդիրներ: Ըստ նրա՝ առողջական խնդիրների կապակցությամբ որդուն վիրահատություն իրականացնելու ցուցում է տրվել, սակայն մարտական գործողություններ սկսվելու պատճառով վիրահատությունը չի իրականացվել»,–գրել է պաշտպանը:
Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ մարտական գործողություններին մասնակցելուց հետո որդու առողջական վիճակը վատթարացել է: Նա նաև ունի բարձր ջերմություն, հազ, մշտական թուլություն:
«Դիմումատուի պնդմամբ՝ նշված առողջական խնդիրների կապակցությամբ ծառայության վայրում հնարավոր չէ զինվորին տրամադրել պատշաճ բժշկական օգնություն, քանի որ առկա չեն բժիշկ-մասնագետներ և համապատասխան գործիքակազմ»,–գրել է պաշտպանը:
Ադրբեջանական հենակետերը պետք է հեռացվեն բնակավայրերի մոտից. Արցախի ՄԻՊ–ը` սպառնալիքի մասին
Բողոքում բարձրացված հարցի կապակցությամբ պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ առաջարկելով ստուգել զինվորի ընթացիկ առողջական վիճակը, ստուգման արդյունքներով պայմանավորված՝ միջոցներ ձեռնարկել նրա առողջական բոլոր խնդիրների կապակցությամբ բժշկական հետազոտություններ իրականացնելու ու բուժում տրամադրելու ուղղությամբ:
Ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում. Արման Թաթոյան
Պաշտպանության նախարարությունից ստացված պատասխանի համաձայն՝ զինվորը մասնագիտական հետազոտման և բուժման նպատակով տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և բժիշկ մասնագետների խորհրդատվությունները:
Արդյունքում, զինվորը վիրահատվել է։