Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա. ԱԳՆ

ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ հարերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Տվյալ պահին Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն է հայտնել տեղեկությունը Facebook-ի պաշտոնական էջում։
Նա գրել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ։
Աֆղանստանում տեղի ունեցող դեպքերը Հայաստանի վրա չեն կարող չազդել. Աշոտյան
«Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել»,–գրել է նա։
Ճշգրտող աշխատանքները շարունակվում են։
Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին՝ խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակմամբ (շարժումը ճանաչվել է ահաբեկչական և արգելված է ՌԴ-ում): Կիրակի ԶԼՄ-ները հայտնել են, որ ապստամբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը։ Ավելի ուշ գրոհայինները հայտարարել էին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատ։
Քաբուլը լքող ամերիկյան ինքնաթիռից մարդիկ են ընկնում. տեսանյութեր
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ լքել է երկիրը, «որպեսզի կանխի արյունահեղությունը»: Երկուշաբթի գիշերը «Թալիբանի» քաղաքական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ժամանակներս"