Աֆղանստանի նախագահ Ղանին Ղազախստանում չէ. ԱԳՆ–ն հերքել է լուրերը

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին «արյունահեղությունը կանխելու համար» լքել էր երկիրը։ Նրա գտնվելու վայրի մասին տարբեր լուրեր են պտտվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Քաբուլը լքած Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին Ղազախստանի տարածքում չէ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել Ղազախստանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Այբեք Սմադիյարովը։
«Նա Ղազախստանում չէ», – ասել է Սմադիյարովը հեռախոսով։
Ավելի վաղ Ղանին հայտարարել էր, որ լքել է Աֆղանստանը արյունահեղությունը կանխելու համար։
«Թալիբանը» շուտով կհայտարարի Աֆղանստանի Իսլամական էմիրության ստեղծման մասին
Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվեց վերջին շաբաթների ընթացքում, երբ թալիբները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա («Թալիբան» շարժումը ՌԴ–ում ահաբեկչական խմբավորում է ճանաչվել և արգելված է)։ Կիրակի օրը ԶԼՄ–ներն հայտնեցին, որ թալիբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը։ Նույն օրն ավելի ուշ գրոհայինները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ առել նախագահի նստավայրը։
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իր հերթին հայտարարեց, որ լքել է երկիրը` «արյունահեղությունը կանխելու համար»։
Կիրակի լույս երկուշաբթի գիշերը «Թալիբանի» քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմն ասաց, որ Աֆղանստանում պատերազմն ավարտվել է։
«Թալիբանը» շուտով կհայտարարի Աֆղանստանի Իսլամական էմիրության ստեղծման մասին