ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Ջրականի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում են Արցախի ՆԳ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1634 աճյուն։
Հաղորդավրության մեջ նշվում է, որ որոնումների առաջիկա ուղղությունների մասին ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։