ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. «Թալիբան»* շարժման գրոհայինները գրավել են Ջելալաբադ քաղաքը, հայտնում է Associated Press -ը հղում անելով Նանգարհար գավառի պատգամավոր Աբրարուլլա Մուրադին։ Թալիբները գրավել են բոլոր կարևոր կետերը, այդ թվում՝ ոստիկանական բաժանմունքը։
Քաբուլի հետ միասին այս բնակավայրը մինչև վերջերս մնում էր իշխանությունների կողմից վերահսկվող խոշոր քաղաքներից մեկը։
Տեղի բնակիչներից մեկը France Press-ին հայտնել է, որ թալիբները Ջելալաբադը առանց մարտերի են գրավել։
Երկրում իրավիճակի սրացումը տեղի է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, ինչը Ռուսաստանում անվանել են ԱՄՆ-ի առաքելության ձախողման խոստովանություն։
*Ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում։