«Թալիբանը» շուտով կհայտարարի Աֆղանստանի Իսլամական էմիրության ստեղծման մասին

Աֆղանստանի նախագահի` երկիրը լքելուց հետո թալիբներն իրենց վերահսկողության տակ են առել ողջ երկիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Թալիբան» արմատական շարժումը, որը բազմաթիվ երկրներում ահաբեկչական է ճանաչվել, հայտարարել է, որ շուտով Քաբուլի նախագահական պալատից կհայտարարի Աֆղանստանի Իսլամական էմիրության ստեղծման մասին։ Տեղեկությունը հայտնում է APnews-ը։
Աֆղանստանում տեղի ունեցող դեպքերը Հայաստանի վրա չեն կարող չազդել. Աշոտյան
Հիշեցնենք, որ առավոտյան Ջելալաբադի գրավումից հետո «Թալիբան» շարժման ներկայացուցիչները Քաբուլում՝ նախագահական պալատում բանակցություններ էին վարում իշխանության խաղաղ փոխանցման մասին։ Ի վերջո, Աֆղանստանի նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանին վայր է դրել լիազորությունները՝ հայտարարելով, որ Քաբուլում ռազմական գործողություններ չպետք է լինեն։