ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հրապարակել է արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։
Նշենք, որ հրդեհը բռնկվել էր դեռ երեկ. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 60 հրշեջ-փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 26 աշխատակից։ Այսօր ևս 5 նոր օջախ էր հայտնաբերվել։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 11։00-ին, մարվել՝ 12։52-ին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ուրցաձոր գյուղը գտնվում է դեպի Խոսրովի անտառ գնացող ճանապարհին ու սահմանակից է արգելոցին։