Լոռու մարզի Շնող գյուղի մոտ տրակտոր է շրջվել. կա 2 զոհ

Շնող գյուղի հանդամաս տանող ճանապարհահատվածում «Բելառուս» մակնիշի տրակտորը մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է հանդամասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 19։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղի հանդամաս տանող ճանապարհահատվածում «Բելառուս» մակնիշի տրակտորը մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է հանդամասում։
Պարզվել է մահացածների ինքնությունը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական վթարից
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները տրակտորից դուրս հայտնաբերել են 2 դի։
Նախնական տվյալներով՝ մահացածները հայր ու որդի են։