ԿԽՄԿ–ի աջակցությամբ ջրի բաքեր են տեղադրվում Ստեփանակերտի ջրազուրկ բնակելի շենքերի բակերում

Քաղաքապետարանի ներկայացուցիչները շրջայցեր են կատարել և համոզվել, որ քաղաքի ավտոլվացման կետերը չեն աշխատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ 5 տոննա տարողությամբ բաքեր են տեղադրվում Ստեփանակերտի ջրազուրկ բնակելի շենքերի բակերում։ Տեղեկանում ենք Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում արված գրառումներից։
Ստեփանակերտում մարդիկ հերթ են կանգնել խմելու ջրի համար. լուսանկարներ
Օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ երաշտի պատճառով Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների վերացման նպատակով քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշել է դադարեցնել քաղաքում գործող ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը։
«Ստեփանակերտի ջրազուրկ թաղամասերի բնակիչներին խմելու ջրով ապահովելու գործին իր նպաստն է բերում նաև Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը: Մասնավորապես, վերջինիս աջակցությամբ 3-5 տոննա տարողությամբ բաքեր են տեղադրվում ջրազուրկ բնակելի շենքերի բակերում»,–նշված է գրառման մեջ։
Քաղաքապետարանի ներկայացուցիչները շրջայցեր են կատարել և համոզվել, որ քաղաքի ավտոլվացման կետերը չեն աշխատում:
Հիշեցնենք, որ ջրամատակարարման խնդիրների վերացման նպատակով քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշել է դադարեցնել Ստեփանակերտում գործող ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը։
40 աստիճան շոգին` առանց ջրի և լույսի. Արարատի մոտ 10 գյուղ 2 օր է՝ առանց հոսանքի են մնացել