Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ հարաբերությունների կայուն զարգացումը. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահը համոզված է, որ ձևավորված միջպետական երկխոսությունը կնպաստի փոխգործակցության հետագա խորացմանը և ամրապնդմանը՝ ի շահ հայ և հնդիկ ժողովուրդների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ:
Հնդկաստանում լեռնային ճանապարհի մի մասը փլուզվել է սողանքի պատճառով. տեսանյութ
«Արժևորելով մեր երկրների բազմադարյա բարեկամությունը՝ Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս Հնդկաստանի հետ հարաբերությունների կայուն զարգացմանը և համագործակցության ընդլայնմանը»,–իր ուղերձում ասել է Սարգսյանը։
Նախագահը համոզված է, որ ձևավորված միջպետական երկխոսությունը կնպաստի փոխգործակցության հետագա խորացմանը և ամրապնդմանը՝ ի շահ հայ և հնդիկ ժողովուրդների։