Գիտնականները հերքել են գիրանալու մասին ամենատարածված միֆերից մեկը

Մասնագետները վերլուծել են վիճակագրական տվյալները, և պարզվել է, որ սննդի մեջ բարձր գլիկեմիկ ինդեքս` արագ ածխաջրեր ունեցող նյութեր օգտագործողները գիրանալու հակում չունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Արիզոնայի համալսարանի գիտնականները բացառել են արագ ածխաջրերի և ավելորդ կիլոգրամների միջև կապը։ Հետազոտությունը հրապարակվել է Advances in Nutrition ամսագրում` տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Որքան գեր է ընկերուհիդ, այնքան ավելի նիհար ես երևում նրա ֆոնին». Լևինան` Ալսուին
Աշխատանքի հեղինակների խոսքով ՝ արագ ածխաջրերով մթերքները չեն ազդում մարդու քաշի վրա։ Արագ ածխաջրեր են, օրինակ, խուրման, սպիտակ հացը, բրինձը, մեղրը, կարտոֆիլը։
Մասնագետները վերլուծել են վիճակագրական տվյալները, և պարզվել է, որ սննդի մեջ բարձր գլիկեմիկ ինդեքս` արագ ածխաջրեր ունեցող նյութեր օգտագործողները գիրանալու հակում չունեն։ Ավելին, ճիշտ հարաբերակցության դեպքում արագ ածխաջրերն օգնում են պահպանել քաշը և նվազեցնում են տարբեր հիվանդությունների վտանգը: