ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Մի խումբ լեհ հնագետներ Եգիպտոսի Մարեա բնակավայրի մերձակայքում հայտնաբերել են երբեմնի ծաղկուն քրիստոնեական համայնքի կառույցների մնացորդներ։ Դրանք հաջողվել է հայտնաբերել տեղանքի հետազոտության ժամանակակից մեթոդների շնորհիվ, հայտնում է Express-ը։
Նախկինում համարվում էր, որ նշված ժամակաշրջանում Եգիպտոսում նոր բնակավայրեր չէին կառուցվում։ Այն բանից հետո, երբ 639 և 646 թվականների միջև մուսուլանները գրավեցին Եգիպտոսը, այլևս քաղաքներ ու բնակավայրեր կառուցելու կարիք չկար․ նվաճողներն օգտագործում էին այն, ինչ կառուցել էին հռոմեացիները։
Մոտ 13 հա տարածք զբաղեցնող փոքրիկ քաղաքը, հավանաբար, հանգստավայր է ծառայել Աբու Մենա վանական համալիրի ճանապարհին, որը գտնվում է Ալեքսանդրիայից մոտ 50 կմ դեպի հարավ-արևմուտք։ Մասնագետները շինությունները թվագրվում են մեր թվարկության 6-8-րդ դարերով։