ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի հարձակվող Լուկաս դե Կարվալյո Սերայի հետ: Տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան էջում արված գրառումից։
«26-ամյա ֆուտբոլիստը գրեթե ամբողջ կարիերան անցկացրել է Չեխիայում` ներկայացնելով տեղի«Բրեչլավ», «Հլուչին» և «Զնոյմո» ակումբները։ Բարի գալուստ մեր ընտանիք, Լուկաս»,–նշված է գրառման մեջ։
Նշենք նաև, որ մինչ «Ալաշկերտ» տեղափոխվելը Լուկասը հանդես էր գալիս բրազիլական «Կանայում»: