«Բարձր ենք գնահատում պատերազմի մասին Հնդկաստանի հասցեական հայտարարությունները». Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Հնդկաստանի անկախության 75-րդ տարեդարձը` ներկա գտնվելով այդ կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայ և հնդիկ ժողովուրդների հարաբերությունները և պատմական կապերը սկիզբ են առնում հազարամյակների խորքից: Հնդկաստանի անկախության 75-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Չինաստանը զիջում է դիրքերը Հնդկաստանին, բայց մասնագետները պնդում են՝ չկա չարիք առանց բարիք
Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը և նրա տիկինը, եղել են նաև այլ հյուրեր։
«Երկու երկրների ժողովուրդների հարաբերություններն աշխուժացել են հատկապես 17-19-րդ դարերում, երբ Հնդկաստանի մի շարք խոշոր քաղաքներում կազմավորվել են զգալի թվով հայկական համայնքներ։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանին և Հնդկաստանին հաջողվել է բարեկամական հարաբերությունները վերածել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական գործընկերային համագործակցության»,–ասել է Գրիգորյանը։
Նա նշել է նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի, տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների, ինչպես նաև Հայաստանի սահմանների դեմ ոտնձգությունների առնչությամբ Հնդկաստանի իշխանությունների հասցեական հայտարարությունները:
И.о. министра иностранных дел Армен Григорян принял участие в мероприятии, посвященном 75-летию независимости Индии (15 августа 2021). Еревaн
Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Հնդկաստանի անկախության 75-րդ տարեդարձը` ներկա գտնվելով այդ կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։
Իսկ տնտեսական համագործակցության ակտիվացման տեսանկյունից մեծապես կարևորվում է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և առաջիկայում գործարար համաժողովների անցկացումը:Բացի այդ, ըստ Գրիգորյանի,Հայաստանն ուշադիր հետևում է Հնդկաստանի ակտիվ ներգրավվածությանը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծում և Հնդկաստանի շահագրգռվածությանը` զարգացնելու Չաբահար նավահանգիստը և այն կապելու այդ նախագծին՝ պատրաստ լինելով ներգրավվել այդ ծրագրի իրագործման աշխատանքներում:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես շնորհավորել էր Հնդկաստանին Անկախության օրվա առթիվ։