«Այսքան նուրբ և նման ծանրություն իր ուսերին». Ռևան կնոջ հետ լուսանկար է հրապարակել

Ալեքսանդր Ռևայի և կնոջ` Անժելիկայի լուսանկարը շատերին է դուր եկել. օգտատերերը տարբեր կերպ են այն մեկնաբանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուս շոումեն և հաղորդավոր Ալեքսանդր Ռևան իր կնոջ` Անժելիկայի հետ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ Լուսանկարում նրանք երկուսով Հունաստանում են` ծովում անցկացնում են իրենց հանգիստը։
Զույգի լուսանկարը 125 000 օգտատեր է հավանել` տարատեսակ մեկնաբանություններ թողնելով դրա տակ։
«Հիանալի տեսք ունեք», «Նա այնքան նուրբ է, սակայն ինչ ծանրություն է կրում իր ուսերին»` նման մեկնաբանություններ են թողել օգտատերերը։
Հիշեցնենք, որ Անժելիկայի հայրը հայ է, մայրը` ռուս։ Ռևայի հետ նա ամուսնացել է 12 տարի առաջ, երբ Անժելիկան արդեն իսկ հղի էր։ Նույն թվականին ծնվեց նրանց դուստրը՝ Ալիսան, 2013-ին ծնվեց մյուս աղջիկը՝ Ամելին։