Աֆղանստանում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել. տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով ժամը 13։41-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Ղազախստանի Ալմաթա քաղաքից գրեթե 100 կիլոմետր հեռավորության վրա: Օջախը գտնվել է 45 կմ խորության վրա։
Հայիթիում ցնցումները շարունակվում են. 5.8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել
Տեղեկություններ չեն հաղորդվում հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին։
Հիշեցնենք, որ Աֆղանստանն այսօր լրահոսի առաջին հորզոնականում է՝ երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների պատճառով։ Իշխանությունը, խաղաղ ճանապարհով, անցնում է բազմաթիվ երկրներում ահաբեկչական ճանաչված «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին։