Աֆղանստանի նախագահը հրաժարական է տվել ու հեռացել երկրից

Ամերիկացների՝ Աֆղանստանից զորքերի դուրս բերելու մասին հայտարարությունից հետո թալիբները մեկը մյուսի ետևից բազմաթիվ բնակավայրեր են գրավել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Աֆղանստանի նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանին վայր է դրել լիազորությունները՝ հայտարարելով, որ Քաբուլում ռազմական գործողություններ չպետք է լինեն։ 
Աֆղանստանի նախագահն առաջիկա ժամերին վայր կդնի լիազորությունները
Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աֆղանստանի նախագահը, ըստ լրատվամիջոցի, հեռացել է երկրից։ Ի դեպ, նա երկրի ղեկավարն էր 2014 թվականից։
Հիշեցնենք, որ առավոտյան Ջելալաբադի գրավումից հետո «Թալիբան» շարժման ներկայացուցիչները Քաբուլում՝ նախագահական պալատում բանակցություններ էին վարում իշխանության խաղաղ փոխանցման մասին։
Հավելենք նաև, որ ամերիկացների՝ Աֆղանստանից զորքերի դուրս բերելու մասին հայտարարությունից հետո թալիբները մեկը մյուսի ետևից բազմաթիվ բնակավայրեր են գրավել։ Նրանց վերահսկողության տակ են անցել նաև սահմանային անցակետերը։