Աֆղանստանի նախագահն առաջիկա ժամերին վայր կդնի լիազորությունները

Զինյալների պատվիրակությունը ժամանել է Քաբուլի նախագահական պալատ ՝ կառավարության հետ բանակցություններ վարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Աֆղանստանի նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանին առաջիկա ժամերին վայր կդնի լիազորությունները: Տեղեկանում ենք Al Arabiya-ի պաշտոնական կայքից։
ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում թալիբների ուղղությամբ
Աֆղանստանում իշխանության փոխանցումն անցումային շրջանի վարչակազմին կլինի այսօր` նախագահական պալատում:
«Թալիբան»* շարժման զինյալների պատվիրակությունը ժամանել է Քաբուլի նախագահական պալատ՝ կառավարության հետ բանակցություններ վարելու համար։
Մինչ այդ Աֆղանստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզաքվալը հայտարարել էր, որ Քաբուլը հարձակման չի ենթարկվի` իշխանության անցումը կանցնի խաղաղ ճանապարհով:
Նշենք, որ Մոհամմադ Աշրաֆ Ղանին երկիրը ղեկավարում է 2014 թվականից։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ` «Թալիբան»* շարժման գրոհայինները գրավել են Ջելալաբադ քաղաքը։ Աֆղանստանում վերջին ամիսներին թալիբները զգալի տարածքներ են գրավել գյուղական և սահմանային շրջաններում, հարձակումներ են ծավալել խոշոր քաղաքների ուղղությամբ:
*Ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում։