Ողբերգական վթար Երևան-Սևան ճանապարհին․ կան զոհեր և տուժածներ

Ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը, հայտնվել ոչ երթևեկելի գոտում, ուղևորներից մեկը տեղում է մահացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Այսօր Երևան-Սևան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի հետևանքով երկու մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ինքնասպանություն Երևանում. 35-ամյա տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է 08։41-ին։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը և հայտնվել ոչ երթևեկելի գոտում․ ուղևորներից մեկը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը 5 տուժած հոսպիտալացվել են։
Շենգավիթում տղան դանակահարել է խորթ հորը և դիմել փախուստի
Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայի խցիկում արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որը հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ։ Բժիշկները արձանագրել են տուժածներից մեկի մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ДТП на автотрассе Ереван - Севан
«Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան
Երևանում վթարի է ենթարկվել ԿԳՄՍ նախարարի որդին