Որտե՞ղ է վերջին 2 տարում ՀՀ մատակարարած ռուսական զենքը. Գասպարյանը` «անտեր» շուկայի մասին

Պատմաբան ու քաղաքագետ Արմեն Գասպարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է հայ հասարակության շրջանում հետպատերազմական տրամադրությունների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Խարխլված հեղինակությունը Հայաստանից դուրս մեղավորներ փնտրելու միջոցով վերականգնելու փորձերը բացարձակ անարդյունավետ են, դրանք երբեք չեն կարող օգնել արցախյան պատերազմում պարտվելու պատճառները բացահայտելու հարցում։ Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, հրապարակախոս և գիտնական Արմեն Գասպարյանի կարծիքով` հայ հասարակությունը նախևառաջ պետք է ընդունի, որ խնդիրը ոչ թե զենքի մատակարարումն է կամ բարեկամական երկրների դաշնակցային պարտավորվածությունները, այլ որ Հայաստանում ավելի քան 2 տասնամյակ վայելում էին Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի պտուղները և չէին պատրաստվում իրավիճակի նոր սրացման` համոզված լինելով, որ ապագայում նման բան լինել չի կարող։
Հայաստանի բանակի վերափոխումը. պատասխան` Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ սերտ համագործակցությանը
«Ինչո՞ւ են թույլ տրվել քաղաքական այդքան սխալներ, որոնցից էլ ուղղակիորեն բխում են ռազմական թերությունները։ Ահա այդ մասին է պետք բարձրաձայն մտածել ու դրանից հետևություն անել, ոչ թե նրանից, թե ով ում երբ և ինչ է վաճառել։ Եթե շատերին հենց այդ թեման է հետաքրքիր, այդ դեպքում պետք է հարց տալ` իսկ ո՞ւր է Ռուսաստանի կողմից վերջին երկու տարիների ընթացքում Հայաստան մատակարարված սպառազինությունը։ Բայց այդ հարցին այդքան էլ հաճելի չէ պատասխանելը, այդ պատճառով էլ շարունակում են կողքից մեղավորներ փնտրել», – Sputnik Արմենիային ասաց Գասպարյանը։
Քաղաքագետի խոսքով` հայկական լրատվական դաշտում «դատարկ բանավեճերի ընթացքում» այս թեմայի շուրջ անվերջ շահարկումները միայն կարող են խորտակել ազգային գիտակցության խարխլված հարցը։
Անդրադառնալով ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից ռազմական մատակարարումների թեմային` Գասպարյանն ընդգծեց, որ զենքը բուն հակամարտության մեջ քիչ բան է նշանակում։ Այն պետք է կարողանալ հմտորեն օգտագործել։ Ռուսաստանը Հայաստանին երկար տարիներ զենք էր մատակարարում, իսկ հայ զինվորականները կանոնավոր կերպով ստաժավորում էին անցնում ռուսական ռազմական ուսումնական հաստատություններում և զորքերում։ Այս առնչությամբ քաղաքագետը հարցադրում է անում` ինչու բարձր որակավորում ունեցող բարձրաստիճան մասնագետները պատերազմը սկսվելուց առաջ պաշտոնանկ արվեցին։
Խորհրդանշական նվեր. ՌԴ պաշտպանության նախարարը դաշույն է փոխանցել Արշակ Կարապետյանին
«Ենթադրենք` Ռուսաստանը Ադրբեջանին զենք չի վաճառում։ Դրանից Ադրբեջանը կդադարի՞ զենք ստանալ։ Ո՛չ։ Նա կգնի ԱՄՆ–ից, Թուրքիայից և Իսրայելից։ Մի՞թե այդքան սկզբունքային է, թե ինչ արտադրության փամփուշտ կթռչի որևէ տեղ։ Ինձ թվում է` ոչ», – ասում է Գասպարյանը։
Ըստ նրա` զենքի շուկան «անտեր» չի լինում։ Ինչո՞ւ հայ հասարակությունը չի դժգոհում ԱՄՆ–ից, որտեղ, ինչպես հայտնի է բոլորին, բավական ազդեցիկ հայ համայնք կա, բայց միևնույն ժամանակ դժգոհում է Ռուսաստանից։ Եվ դա այն դեպքում, որ ամերիկյան ընկերությունները շարունակում են պահեստամասեր մատակարարել Թուրքիա` «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ–ների արտադրության համար, որոնք վճռորոշ դեր խաղացին արցախյան վերջին պատերազմում։
ՀՀ–ն խիստ շահագրգռված է ՌԴ–ից Սու-30ՍՄ և այլ սպառազինության մատակարարման հարցում․ Փաշինյան