Թուրքիայում կործանված ինքնաթիռը պատկանում էր ՌԴ–ին. զոհերից 5-ը ռուս զինծառայողներ են

Ողբերգության պատճառները պարզելու համար վթարի վայր է ուղարկվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանձնաժողովը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Թուրքիայում կործանված Բե–2 հրշեջ ինքնաթիռը պատկանում էր Ռուսաստանին։ Ավելի վաղ տարածված այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսական ինքնաթիռը վարձակալությամբ էր հանձնվել թուրքական կողմին ու գտնվում էր Թուրքիայի անտառային տնտեսության հաշվեկշռում։
Ինքնաթիռում եղած 8 հոգուց 5-ը եղել են ռուս զինծառայողներ, 3-ը` Թուրքիայի ներկայացուցիչներ, որոնք անձնակազմին ուղղորդել են դեպի հրդեհաշիջման աշխատանքների կենտրոններ:
Ըստ ԶԼՄ–ների` անձնակազմի բոլոր անդամները մահացել են։
Նշվում է, որ ողբերգության պատճառները պարզելու համար վթարի վայր է ուղարկվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանձնաժողովը:
Ռուսական հրշեջ ինքնաթիռը կործանվել է հրդեհների մարման խնդիրն ավարտելուց հետո Ադանայի մոտ վայրէջք կատարելու ժամանակ։
Նշենք, որ տևական ժամանակ է` Թուրքիայի հարավային և արևմտյան շրջաններում չեն կարողանում մարել անտառային հրդեհները։
Ըստ վերջին տվյալների` անտառային հրդեհների հետևանքով մահացել է 8 մարդ, 864 տուժած կա:
Սոչիի բոլոր լողափերը փակ են. փոթորիկ և հորդառատ անձրևներ են սպասվում
Միաժամանակ Սև ծովի առափնյա հատվածներում ջրհեղեղներ ու սելավներ են, որոնց հետևանքով արդեն 40 մարդ է մահացել։