ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի արևելքում՝ Քահրամանմարաշ քաղաքի մոտ, հրշեջ ինքնաթիռ Է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Անձնակազմի 7 անդամների ճակատագիրն անհայտ է։ Անտառային տնտեսության վարչության տվյալներով ՝ կործանված ինքնաթիռը վարձակալվել է Ռուսաստանից։
Նշենք, որ տևական ժամանակ է` Թուրքիայի հարավային և արևմտյան շրջաններում չեն կարողանում մարել անտառային հրդեհները։
Ըստ վերջին տվյալների` անտառային հրդեհների հետևանքով մահացել է 8 մարդ, 864 տուժած կա:
Միաժամանակ Սև ծովի առափնյա հատվածներում ջրհեղեղներ ու սելավներ են, որոնց հետևանքով արդեն 40 մարդ է մահացել։