Մրցույթն անցկացնում է Ա.Ս. Պուշկինի ռուսաց լեզվի պետական ինստիտուտը` Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, Ռուսաստանի Դաշնությունում գիտության և տեխնոլոգիայի տարվա և Անկախ պետությունների համագործակցության 30-ամյակի կապակցությամբ:
Ինչպե՞ս է մրցույթը նպաստում միջազգային երիտասարդական քաղաքականության զարգացմանը: Ինչո՞ւ պետք է պահպանվի ռուսաց լեզվի հանդեպ հետաքրքրությունը։Ովքե՞ր են մասնակցում մրցույթին: Քանի՞ դիմում է ստացվել: Այս և այլ հարցերի կպատասխանեն միջոցառման մասնակիցները.
Մոսկվայում`
Ա.Ս. Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայա (Մոսկվա, Ռուսաստան),
Մինսկում`
Իվան Սավերչենկո, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Յանկա Կուպալայի անվան գրականագիտության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Համագործակցության աստղեր» ԱՊՀ միջպետական մրցանակի դափնեկիր,
Երևանում`
Լիլյա Բալասանյան, միջնակարգ դպրոցների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ, մ.գ.թ., Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ։
Մրցույթը նախատեսված է 18-35 տարեկան ուսանողների, երիտասարդ գիտնականների և մասնագետների համար, այդ թվում`Հայաստանից:
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոն, 4-րդ հարկ: