Ռուս խաղաղապահներն արցախցի երեխաների համար «երիտասարդ մարտիկ» պարապմունք են անցկացրել

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել վնասվածքների, անշարժացման և արյունահոսության դադարեցման առաջին բուժօգնության հմտություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները «երիտասարդ մարտիկ» խորագրով դաս-պարապմունք են անցկացրել ԼՂ բոլոր շրջանների երեխաների համար՝ սովորեցնելով լեռներում գոյատևելու հմտությունները:
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, Մարտակերտի շրջանում կազմակերպված մարզական ճամբարի գործնական պարապմունքներին մասնակցել են 13-ից 18 տարեկան երեխաները։
Российские миротворцы провели курс "молодого бойца" с основами выживания в горах для детей со всех районов Карабаха
Ռուս խաղաղապահներն արցախցի երեխաների համար «երիտասարդ մարտիկ» պարապմունք են անցկացրել
Գործնական պարապմունքներ են անցկացվել Ծմակահող համայնքի մարզական ճամբարում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել վնասվածքների, անշարժացման և արյունահոսության դադարեցման առաջին բուժօգնության հմտություններին։
Դասընթացն ավարտվել է երեխաների շրջանում անցկացված տարատեսակ մրցումներով՝ ուղղված խոչընդոտները հաղթահարելուն և պարաններով ժայռից իջնելուն:
«Ռուս խաղաղապահները կշարունակեն համագործակցությունը երիտասարդական մարզական ճամբարների հետ», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորոլյովը:
Российские миротворцы провели курс "молодого бойца" с основами выживания в горах для детей со всех районов Карабаха
Ռուս խաղաղապահներն արցախցի երեխաների համար «երիտասարդ մարտիկ» պարապմունք են անցկացրել
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: