Կիրկորովն ու Ջիգանը ափսեներ են կոտրել Կրետե կղզում. տեսանյութ

Հունական Կրետե կղզում հանգստացող Կիրկորովին ու Ջիգանին դուր է եկել հունական ավանդույթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովն ու հայտնի ռեփեր Ջիգանը (Դենիս Ուստիմենկո-Վայնշտեյն) Կրետե կղզու ռեստորաններից մեկում ափսեներ են կոտրել։ Նրանք ընտանիքներով հանգստանում են Կրետեում և նույն հյուրանոցում են սենյակներ վարձել։ Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», երգիչները ընկերների հետ «ջարդեր» են կազմակերպել հյուրանոցի ռեստորանում։
«Խուլիգանական» տեսանյութը Instagram–ի իր էջում հրապարակել է Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան։ «Այսպես է պետք։ Մենք չենք հորինել», - գրել է նա։
Սկանդալային փաստեր. Սանկտ Պետերբուրգում կայացած համերգի հոնորարի 80% -ը ստացել է Կիրկորովը
Հունական ավանդույթի համաձայն` ափսեները նետում են հատակին ու այդպես արտահայտում իրենց ուրախությունը։ Ասում են՝ տանտերը կարող է նեղանալ, եթե գոնե մի քանի ափսե չկոտրվի։
Երգչուհի Մաքսիմը մասամբ կորցրել է հիշողությունը
Բայց դատելով կադրերից` Կիրկորովն ու Ջիգանը մի քանի ափսեով չեն բավարարվել։