ԵՐԵՎԱՆ, 14 oգոստոսի – Sputnik. Ճապոնիայի հարավ-արևմուտքի չորս պրեֆեկտուրաներում հորդառատ անձրևների պատճառով շտապ տարհանում են 1,7 միլիոն բնակչի։ Տեղեկությունը հայտնում է NHK հեռուստաալիքը։
Արդեն մի քանի օր է` Ճապոնիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևներ են տեղում։ Մի շարք շրջաններում վերջին երկու օրվա ընթացքում 500-700 մմ տեղումներ են գրանցվել:
Օդերևութաբանները նախազգուշացնում են հեղեղումների և սողանքների աճող ռիսկերի մասին:
NHK հանրային հեռուստաընկերությանը չեղարկել է բոլորը հաղորդումները և մթնոլորտային ճակատի, օդերևութաբանների կանխատեսումների և տարհանման մասին տեղեկություններ է փոխանցում:
Ռեպորտաժներում ցույց են տալիս հեղեղված փողոցները, որոնք վերածվել են գետերի։
Կանխատեսումների համաձայն՝ անձրևները չեն դադարի նաև վաղը։