ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Բունդեսլիգայի առաջին տուրում «Հոֆենհայմը» 4։0 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»։
2-րդ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։
Նա փոխարինման էր դուրս եկել 59-րդ րոպեին:
Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Ռոգենսբուրգից» «Հոֆենհայմ» տեղափոխվեց 2019–2020 մրցաշրջանի մեկնարկից առաջ:
2020 թվականի փետրվարի 1-ին հայտնի դարձավ, որ նա ճանաչվել է «Հոֆենհայմի»` հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։