Երկու ամսվա ընթացքում Շուշիի Քանդակների պուրակից 51 քանդակ է հանվել. լուսանկարներ

Միջազգային կազմակերպությունը պնդում է, որ ադրբեջանական իշխանությունները պետք է բացահայտեն պուրակից հանված քանդակների գտնվելու վայրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Ապրիլի 10-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի Կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակից վերացվել են բոլոր 51 քանդակները։ Այդ մասին են վկայում Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպության հրապարակած արբանյակային լուսանկարները։
Համանախագահ երկրների դեմարշը Շուշիում. ինչու է հայերին այդքան զարմացրել հունական ռևերանսը
Կազմակերպությունը փաստում է, որ նշված երկու ամսում տարածքն ամբողջությամբ «մաքրվել» է և մտահոգություն հայտնում արվեստի գործերի ճակատագրի վերաբերյալ, որոնք այդ թանգարանի սեփականությունն են:
Միակ կապող օղակը Շուշիի հետ. փրկված գորգերն «արևին են տվել». օրվա կադր
Միջազգային կազմակերպությունը պնդում է, որ ադրբեջանական իշխանությունները պետք է բացահայտեն պուրակից հանված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնեն, թե դրանք ինչպես են հասանելի լինելու հանրությանը:
Ժամանակավորապես օկուպացված Շուշի․ Արցախն արձագանքել է խորհրդարանների նախագահների այցին