ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Հայիթիի ափերին 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Լրատվամիջոցները հայտնում են երկրաշարժի հետևանքով տեղի ունեցած ավերածությունների ու զոհերի մասին, որոնց թիվը դեռ չի նշվում։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում են երկրաշարժին հաջորդած ավերածությունները։
Բացի այդ, այժմ երկրում հայտարարվել է հնարավոր ցունամիի վտանգի մասին։
Ավելի վաղ 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել նաև Ալյասկայի ափերին։