Ալյասկայի ափերին 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: Ներկա պահին չի հայտարարվել նաև ցունամիի վտանգի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Ամերիկյան Ալյասկա նահանգի ափերին 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությանը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 11.57-ին (Երևանի ժամանակով` 15.57): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Փերիվիլ բնակավայրից 117 կիլոմետր հարավ–արևելք:
Օջախը գտնվել է երկրի մակերևույթից 21 կիլոմետր խորության վրա:
Ճապոնիայում տեղատարափ անձրևների պատճառով շտապ տարհանում են 1,7 մլն բնակչի
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ներկա պահին չի հայտարարվել նաև ցունամիի վտանգի մասին:
Թուրքիայում հրշեջ ինքնաթիռ Է կործանվել. տեսանյութ