Ադրբեջանի հրթիռահրետանային ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում

Այս անգամ զորավարժություններին մասնակցում են հիմնականում հրետանային ստորաբաժանումները, անձնակազմի քանակի մասին չի հաղորդվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական բանակի հրթիռային և հրետանային ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում ։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով պաշտպանության նախարարությանը։
Օրական 80 ինքնաթիռ և ուղղաթիռ կհատկացվի. ՀՀ–ի ռուսական զորքերը զորավարժության կմասնակցեն
Հայ զինծառայողները տանկային վարժանքներ են անցկացրել
Ըստ հաղորդագրության` զորավարժությունների ընթացքում հրետանային ստորաբաժանումները, դուրս գալով կենտրոնացման շրջաններ, զբաղեցնում են կրակային դիրքեր և մարտական հրաձգություն անցկացնում:
Հայկական բանակում ՀՕՊ վարժանքներ են անցկացվել
Զորավարժություններին ներգրավված անձնակազմի քանակի մասին չի հաղորդվում:
ԱՊՀ երկրների սահմանապահները վարժանքներ են անցկացրել