Երևանի նախկին Կաշվի գործարանում հրդեհ է. տեղում 5 մարտական հաշվարկ է աշխատում

Դեպքի վայր են մեկնել նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Երևանի Կաշեգործների փողոցի նախկին Կաշվի գործարանում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Կոտայքում մեքենա է այրվել. երիտասարդ ուղևորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է օգոստոսի 13-ին` ժամը 10։00-ին։
Ուժեղ քամին պոկել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տանիքը․ լուսանկարներ
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհ Երևանի N զորամասի տարածքում. այրվել են 150 պատուհանի փայտե շրջանակ և 15 փայտակոճ