Վրաստանը 52 տոննա վարակված կարտոֆիլ է վերադարձրել Թուրքիային

Երկու բեռնատար կարտոֆիլը հետազոտել են ու պարզել, բանջարեղենում կարանտինային վնասակար օրգանիզմներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը 52 տոննա վարակված կարտոֆիլ է առգրավել «Սարպի» մաքսային անցակետում (վրաց-թուրքական սահման)։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Գրուզիան։
Պապ ջան, թուրքերը ուժե՞ղ են. ինչպես է Ազատը Հայաստանում վերստեղծում սոսնձի արտադրությունը
Թուրքական ապրանքը բերում՝ պիտակը փոխում են․ ՊԵԿ-ը նախազգուշացնում է
Մաքսատան աշխատակիցները կարտոֆիլով բեռնված երկու բեռնատար են կանգնեցրել ստուգելու համար։ Մաքսային վարչության սանիտարական, ֆիտոասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի աշխատակիցների վերցրած նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են կարանտինային վնասակար օրգանիզմներ: Կարտոֆիլը վարակված է եղել։
Վրաստանի կառավարության թիվ 463 որոշման համաձայն` նշված բեռը վերադարձվել է արտահանող երկիր՝ Թուրքիա։
Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27–ի, 1 մարդ անհետ կորած է. տեսանյութեր