ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Սիսիանի բաժնի սպասարկման տարածքում ոստիկանները օգոստոսի 12-ի երեկոյան ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։
Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 ավտոմեքենա, որոնցից մեկի բեռնախցիկում «Սայգա» տեսակի հրազեն կար՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 42 մարտական փամփուշտով։
Հայտնաբերվել են նաև հրացան, մահակներ, մեքենան ոչ սթափ վիճակում վարող՝ 3, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 վարորդ։ Ընդհանուր առմամբ, կազմվել է վարչական իրավախախտման 41 արձանագրություն։
Ոստիկանությունը հայտնում է, որ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։