Թուրքիային Հարավային Կովկասում պետք է կանգնեցնել, այլապես ուշ կլինի. Հայաստանի դեմկուս

Արամ Սարգսյանի կարծիքով` նոր աշխարհաքաղաքական բևեռ ստեղծելու Անկարայի փորձերը վտանգի տակ են դնում Ռուսաստանի շահերն ու Հայաստանի անվտանգությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանի շուրջ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք նոր վտանգներ են ստեղծում երկրի անվտանգության համար։ Նման պայմաններում Երևանում ձեռնարկվող գործողություններն ու լուծումները պետք է համարժեք լինեն ստեղծված իրողությանը։
Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27–ի, 1 մարդ անհետ կորած է. տեսանյութեր
Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Նա նշեց, որ Հարավային Կովկասում` այստեղ տեղավորված Թուրքիայի շնորհիվ, կարող է նոր խաղացող հայտնվել ի դեմս Պակիստանի։ Հասկանալի է, որ արմատական իսլամիստական ուժի հայտնվելը չի կարող չմտահոգել ինչպես Հայաստանին, այնպես էլ նրա դաշնակից Ռուսաստանին։
Սարգսյանի խոսքով`Կրեմլում այժմ եկել են այն եզրակացության, որ ամեն կերպ պետք է պաշտպանել Հայաստանի տարածքը և ԼՂ այն հատվածը, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Թեպետ, միևնույն ժամանակ Հայաստանի իշխանության հայտարարություններում նույնիսկ ակնարկ չկա ԼՂ–ի անվտանգությունն ապահովելու պատրաստակամության մասին։
Տպավորություն է ստեղծվում, որ Երևանն ուզում է այդ գործառույթը լիովին պատվիրակել ռուսական կողմին։
Ադրբեջանա-իրանական լարվածությունը բորբոքվում և ուղղորդվում է Թուրքիայից. Տոնոյան
Քաղաքական գործիչը նաև կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք այժմ փաստորեն անգործ նստած են, պետք է կանգնեցնեն թուրքական էքսպանսիան Հարավային Կովկասում։ Դրա համար նրանց նոր մանդատ է հարկավոր։ Դեմոկրատական կուսակցությունը մտադիր է դիմել ՄԽ համանախագահող երկրների դեսպանատներ` կոչ անելով ընդլայնել միջնորդների մանդատը թուրքական քաղաքական ներխուժումը կանխելու համար։
Սարգսյանը համոզված է, որ եթե այսօր Անկարային չկանգնեցնեն, հետագայում խնդիրներ և գլխացավանք կունենան մի շարք դերակատարներ։ Անհրաժեշտ է ցանկացած միջոցներով կանխել թուրքալեզու երկրների աշխարհաքաղաքական նոր բևեռի ձևավորումը։