Ստեփանակերտում մարդիկ հերթ են կանգնել խմելու ջրի համար. լուսանկարներ

Հրշեջ մեքենաները շրջում են փողոցներով և խմելու ջուր հասցնում բնակչությանը։ Այս պահին ջրի խնդիր ունի մայրաքաղաքի մոտ 30 տոկոսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ջերմաստիճանի աննախադեպ բարձրացմամբ պայմանավորված՝ Ստեփանակերտում խմելու ջրի խնդիրը շարունակում է մնալ օրախնդիր: Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) և «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը գիշեր-ցերեկ ջուր է մատակարարում Ստեփանակերտի բնակիչներին: Տեղեկությունը հայտնում է ԱԻՊԾ–ն։
Որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու համար ծառայությունը գործի է դրել ամբողջ ներուժը:
Հրշեջ մեքենաները շրջում են փողոցներով և խմելու կենարար ջուրը հասցնում բնակչությանը: Փրկարարներն օգնում են նաև տարեց և հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց:
Այս պահին ջրի խնդիր ունի մայրաքաղաքի մոտ 30 տոկոսը: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ ջրամատակարարումը կիրականացվի այնքան ժամանակ՝ մինչև վերջնականապես լուծում կստանա խմելու ջրի հարցը:
Երեկ ջրամատակարարումը շարունակվել է առավոտից՝ ուշ գիշեր, վերսկսվել՝ լուսաբացին: Աշխատանքին հետևել է ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը:
Կարմիր շուկայի և Թաղավարդի ջրի հարցն է լուծվում.խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը
Հիշեցնենք` օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ երաշտի պատճառով Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների վերացման նպատակով քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշել է դադարեցնել քաղաքում գործող ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը