ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի -Sputnik. Սոչիի իշխանությունները որոշել են փակել բոլոր լողափերը սպասվող վատ եղանակի պատճառով։ Անապայում և Թեմրյուկի շրջանում արտակարգ դրություն է մտցվել։ Ավելի քիչ, քան մեկ օրում քաղաքի տարածքում արդեն 175 մմ տեղումներ են տեղացել, հեղեղվել է շուրջ 800 տուն: Տեղեկությունը հայտնում է Sochi.ru-ն։
Սոչիում օգոստոսի լույս 15-ի գիշերը սպասվում են ուժեղ անձրևներ, որոնք կուղեկցվեն ամպրոպներով, կարկուտով, քամին` 21-27 մ/վրկ։ Հնարավոր է գետերի ջրի մակարդակի բարձրացում, սելավային հոսքերի վտանգ կա։ Ծովի վրա մրրիկների ձևավորման վտանգ կա։
«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, հղում անելով կուբացի օդերևութաբանների տեղեկություններին, հայտնել է, որ Սև ծովի` Կերչի, Կրասնոդարի, Սոչիի շրջանում ոչ թե թայֆուն է ձևավորում, այլ մեզոցիկլոն:
«Մեզոցիկլոնը փոքր չափի, բայց շատ մեծ էներգիայով ցիկլոն է։ Ռուսական գիտական գրականության մեջ դրանց անվանում են «Սևծովյան ցիկլոններ» կամ «Սևծովյան մեզոցիկլոններ», - բացատրում են փորձագետները:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ մեզոցիկլոնը շարժվում է դեպի ափ, ինչը շատ տեղատարափ անձրևներ և գետերի ջրի մակարդակի բարձրացում կբերի։