Փրկարարները Սևանում երկու քաղաքացու կյանք են փրկել

Երկու քաղաքացիներն էլ, որոնց օգնության են հասել փրկարարները, երիտասարդներ են եղել` 1998 և 1999 թվականներին ծնված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Այսօր փրկարարները Սևանում լողացող երկու քաղաքացու կյանք են փրկել։ Տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների պաշտոնական կայքից։
Շենգավիթում տղան դանակահարել է խորթ հորը և դիմել փախուստի
Ժամը 19։54-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Արծիվ» կոչվող լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 20 մ հեռավորության վրա նկատել են ջրահեղձվող քաղաքացու։ Ջրափրկարարները Ա․ Պ․-ին (ծնված 1998 թ․) դուրս են բերել ափ․ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում:
Բացի այդ, այսօր կեսօրին էլ` ժամը 15։41-ին, ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ:
Ջրափրկարարները Ա․ Հ․-ին (ծնված 1999 թ.) դուրս են բերել ափ․ վերջինիս կյանքին ևս վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ հիմա ԱԻՆ–ը Սևանում հանգստացողների անվտանգությունն ԱԹՍ-ով է վերահսկում։