ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` պաշտպանության փոխնախարար է նշանակվել։ Տեղեկանում ենք Փաշինյանի ստորագրած որոշումներից։
Նշենք, որ Փաշինյանն իր մի որոշմամբ Կարեն Բրուտյանին ազատել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, իսկ մեկ այլ որոշմամբ՝ Բրուտյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ:
Հիշեցնենք, որ Կարեն Բրուտյանը ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնում էր 2018 թվականի մայիսի 22-ից:
Բրուտյանը տնտեսագիտության թեկնածու է: Նա 1998-2011թթ. աշխատել է ֆինանսների նախարարությունում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ 2014-2016 թթ. եղել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական, իսկ 2016-ին եղել է ՊԵԿ փոխնախագահ։