ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Թղթե թաշկինակը, որը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին օգտագործել է «Բարսելոնային» հրաժեշտ տալու ասուլիսի ժամանակ, կվաճառվի 1 միլիոն դոլարով։ Վաճառքի հայտարարությունը հրապարակվել է Mercado Libre կայքում։
Հիշեցնենք` կատալոնական թիմի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև ելույթ ունենալիս արգենտինացին չկարողացավ զսպել արցունքները։
Օգոստոսի սկզբին «Բարսելոնան» հայտարարել էր, որ Լիգայի ֆինանսական սահմանափակումների պատճառով անհնար է երկարաձգել պայմանագիրը «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր Լիոնել Մեսսիի հետ։
Ավելի ուշ ֆուտբոլիստը հայտարարեց, որ պատրաստ չէր իրադարձությունների նման զարգացմանը։
Նախորդ տարի նա չէր ուզում մնալ թիմում և հայտարարել էր այդ մասին, բայց վերջում որոշել էր մնալ։ Այս տարի նույնպես ուզում էր մնալ, բայց իսպանական Լա Լիգայի կանոնները թույլ չտվեցին անել դա (ակումբների համար խաղացողների աշխատավարձի սահմանափակում է սահմանվել)։