ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ շարունակում է ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել` ներկայացնելով, թե ուր է այցելել դեսպանը։
Посол России Сергей Копыркин во время отпуска с семьей путешествует по Армении
© Photo : Facebook / Посольство России в Армении
Կոպիրկինն այցելել է հայկական եկեղեցիներ, եղել հայ–թուրքական սահմանին գտնվող դիրքերում
Օգոստոսի 12-ին Կոպիրկինն ընտանիքի հետ այցելել են Արմավիրի մարզ, որտեղ եղել են մի շարք տեսարժան վայրերում, այդ թվում՝ Բագարան գյուղում գտնվող Սուրբ Շուշանիկ եկեղեցում (X դար) և VI դարում կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցում։
Посол России Сергей Копыркин во время отпуска с пограничниками
© Photo : Facebook / Посольство России в Армении
Սերգեյ Կոպիրկինն այցելել է հայ–թուրքական սահման
Այցի ընթացքում Սերգեյ Կոպիրկինը նաև այցելել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատ, հայ-թուրքական սահմանին գտնվող ուղեկալներ ու դիրքեր:
Կոպիրկինը հանդիպել է ռուս և հայ սահմանապահների հետ, ծանոթացել, թե ինչպես են նրանք համատեղ ծառայություն իրականացնում ՝ պահպանելով հանրապետության սահմանները: