ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Ղազախական «Կայրաթի» գլխավոր մարզիչ Կիրիլ Կեկերը հրաժարական է տվել Երևանի «Ալաշկերտին» պարտվելուց հետո: Մարզիչի հայտարարությունը հրապարակվել է ակումբի կայքում։ Նա նշել է, որ ղազախական ակումբը չկարողացավ հասնել այն արդյունքին, որը կբավարարեր իրեն։
«Այդ պատճառով ես որոշել եմ հրաժարվել գլխավոր մարզիչի պաշտոնից։ Շնորհակալ եմ ակումբին ցուցաբերած վստահության և Ալմաթիի ակումբի հիմնական կազմի գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատելու հնարավորության համար», - նշել է Կեկերը։
Թիմին «Կասպիի» դեմ գավաթային խաղին կպատրաստի Արտյոմ Գավրիլենկոն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումը երեկ ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով՝ 3:2։ Մինչ այդ Ալմաթիում կայացած խաղն ավարտվել էր 0:0 հաշվով: