Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհի երթևեկությունը

Դեպի Ալավերդի կամ Բագրատաշենի սահմանային անցակետ երթևեկելու համար առաջարկվում է օգտվել այլընտրանքային երթուղիներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ39+760 («Քոբեր» կայարանից 600մ դեպի Ալավերդի) հատվածում գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով օգոստոսի 16-ից 29-ը դադարեցվելու է նշված հատվածի երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ–ը։
Հայտնի է, թե երբ կշահագործվի Տաթևը Կապանին միացնող այլընտրանքային ճանապարհը
Ըստ հաղորդագրության` մինչև նշված ուղեանցը և ուղեանցից հետո երթևեկության համար խոչընդոտներ չկան։
Դեպի Ալավերդի կամ Բագրատաշենի սահմանային անցակետ և հակառակ ուղղությամբ երթևեկության համար առաջարկվում է օգտվել Ստեփանավան-Յաղդան-Կողես-Օձուն-Մ6 և Իջևան-Նոյեմբերյան-Մ6 այլընտրանքային երթուղիներից։
Նորացված վազքուղի ու նոր սպասասրահ. «Շիրակ» օդանավակայանը վերանորոգվում է
Շինարարական աշխատանքներն իրականացվում են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում։
Մեկնարկել է Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի 2 հատվածի հիմնանորոգումը. լուսանկարներ