Ինչպես է ավտոբուսը պայթում Վորոնեժում. տեսանյութ

Կադրերում երևում է պայթյունի պահը, որից հետո ուղևորները դուրս են նետվում ավտոբուսից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Վորոնեժում ավտոբուսի պայթյունի պահը ֆիքսել են տեսախցիկները։ Կադրերում երևում է, որ ավտոբուսը կանգնած է կանգառում, իսկ մի քանի վայրկյան անց պայթյուն է որոտում։
ԶԼՄ-ները հայտնել են, որ նախնական տվյալներով` պայթել է գազի սարքավորումը, սակայն փոխադրողի ներկայացուցիչը հայտարարել է, որ ավտոբուսը դիզելային շարժիչով է աշխատում:
Պայթյունի պահին ավտոբուսում 35 ուղևոր է եղել։ Հայտնի է, որ երկուսը մահացել են։
Վորոնեժի բնակիչը շենքից ընկել է նորածնի մանկասայլակի վրա. սարսափելի պահի տեսանյութը (16+)
Հիշեցնենք` «ՊԱԶ» մակնիշի երթուղային ավտոբուսը պայթել է երեկ։ Հարուցվել է քրեական գործ:
Մոսկվայում տուն են հրկիզել, որում մարդիկ են եղել. տարեց կինը մահացել է