Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանն իր կարիերան կշարունակի «Օրենբուրգում»

26 տարեկան Արշակ Կորյանն անցած տարի է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանն իր կարիերան կշարունակի ռուսական «Օրենբուրգում»։ «Խիմկիի» ֆուտբոլիստը կնքել է մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունից:
Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-2222թթ. մրցաշրջանի ավարտը: Արշակ Կորյանն անցած տարի է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում:
Հիշեցնենք, որ Կորյանը հանդես էր գալիս «Լոկոմոտիվում» և «Վիտեսում». նա 4 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում:
«Խիմկիի» կազմում Կորյանը 83 խաղում խփել է 15 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում:
Միլիոն դոլարանոց արցունքներ․ Մեսսիի թղթե թաշկինակը վաճառքի կհանվի